Google-ում կարծում են, որ Kotlin-ը ամենակարևոր ծրագրավորման լեզուն է այն մարդկանց համար, ովքեր ստեղծում են հավելվածներ Android համակարգի համար։ Այդ մասին ընկերության ներկայացուցիչիները հայտնեցին Google I/O 2019-ի մշակողների համար կազմակերպված համաժողովի ժամանակ։
«Android-ի մշակումը շուտով կդառնա ավելի դեպի Kotlin-ը կողմնորոշված։ Jetpack API-ի շատ բաղադրիչներ ի սկզբանե կլինեն հասանելի Kotlin ծրագրավորման լեզվով։ Եթե դուք սկսում եք նոր նախագիծ ապա արժե այն միանգամից գրել Kotlin-ով։ Այս ծրագրավորման լեզուն հնարավորություն է տալիս աշխատել ավելի քիչ քանակությամբ կոդի հետ, ավելի քիչ տպել և թեստավորել նաև ծախսել ավելի քիչ ռեսուրսներ դրանք սպասարկելու համար»․ – հավաստիացնում են Google ընկերությունում։
Google-ը սկսեց աջակցել Kotlin-ին Android Studio IDE-ում դեռ 2017 թվականից իսկ ինքը լեզուն ստեղծվել է 2010 թվականին JetBrains միջազգային կազմակերպության կողմից։ Google-ի խոսքերով լեզվի ճանաչելիությունը կտրուկ աճեց վերջին 2 տարիների ընթացքում։ Այժմ Kotlin են օգտագործում Android հավելվածներ մշակողների մոտ 50%-ը։
«Մենք հասկանում ենք որ Kotlin-ով են աշխատում ոչ բոլորը, բայց հավատում ենք, որ արժե սկսել։ Դուք կարող եք ունենալ հարգելի պատճառներ շարունակել օգտագործել C++ և Java։ Դա վատ չէ, այդ ծրագրավորման լեզուները ոչմիտեղ չեն կորչի։»
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Google-ը թողարկեց AI-գործիքը, որի միջոցով իրականացվում է պատկերների վերլուծությունը։
Աղբյուր՝ seonews.ru