Ապրիլին Google-ը կհեռացնի Google Partners-ի երեք բաժին

2018 թ. ապրիլին Google-ը կհեռացնի Google Partners կայքից երեք բաժին` «Պոտենցիալ հաճախորդներ», «Google գործընկերների որոնում» և «Նյութեր» բաժինները:

Պոտենցիալ հաճախորդներ

Այս էջում Google Partners-ի պրոֆիլի ադմինիստրատորը կարող է փոխել գովազդատուի կարգավիճակը կամ կապ հաստատել նրա հետ: Բաժնից ջնջելուց հետո կպահպանվի նախկինում հայտնաբերված պոտենցիալ հաճախորդների մասին տեղեկությունները:

Google գործընկերների որոնում

«Google գործընկերների որոնման» միջոցով ադմինիստրատորները կարող են տեղեկատվություն ավելացնել իրենց ընկերության մասին: Այս բաժնի հետ միասին կջնջվեն՝

  • «Google գործընկերների որոնման» էջը, որտեղ հնարավոր է հարցադրումներ անել:
  • Որոնման արդյունքների էջերը
  • Որոնման ֆիլտրերը և գործակալությունների որոնման էջը՝ ընկերության պրոֆիլի էջում:

Ապրիլին Google-ը կհեռացնի Google Partners-ի երեք բաժին

Պրոֆիլի դիտումների և որոնման արդյունքում դիտումների մասին տեղեկատվությունը կարելի է ստանալ Google Analytics-ում՝ «Իմ ընկերությունը» էջում:

Ընկերության պրոֆիլը մնում է կայքում: Այն կարող է դեռևս հասանելի լինել, ունենալով Գործընկեր կամ Առաջատար գործընկեր նշանը` անցում կատարելու համար:

Նյութեր

Այս բաժինը պարունակում է օգտակար ռեսուրսներ: Ջջնջելուց հետո կարող եք իմանալ ավելին ակտուալ տենդենցների մասին Google-ի Think with Google կայքից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին 2017 թվականին Google-ը հայտնել է, որ միտում  ունի բոլոր AdWords և Analytics սերտիֆիկատները Google Partners-ի պլատֆորմից տեղափոխել Academy for Ads.