security-facebook

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, Facebook-ի ինժեներական թիմը հայտնաբերել է անվտանգության խնդիրներ գրեթե 50 միլիոն օգտատիրոջ հաշիվներում:

Facebook-ի թիմը հայտնում է, որ իրենց ուսումնասիրությունը դեռևս վաղ փուլում է, սակայն ակնհայտ է, որ հարձակվողները օգտագործում էին “View As” (տեսնել որպես) ֆունկցիան, որը թույլ էր տալիս օգտատիրոջը տեսնել, թե մյուսները ինչպես են տեսնում իր անձնական էջը:

Սա թույլ տվեց որոշ հաքերների մուտք ստանալ դեպի Facebook-յան օգտատերերի անձնական էջեր։ Facebook-ը ժամանակավորապես դադարեցրել է “View As” ֆունկցիայի օգտագործումը։

Facebook-ն արդեն տեղեկացրել է օգտատերերին այս հարձակման մասին և խնդրել նորից մուտք գործել իրենց անձնական էջեր։

security-alert-facebook

Մոտ 90 միլիոն մարդ, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում օգտվել են “View As” ֆունկցիայից, ստացել են հաղորդագրություններ, որտեղ Facebook-ի անձնակազմը բացատրում է, թե ինչի պատճառով է խնդրել նորից մուտք գործել անձնական էջ։

Facebook-ը հավելում է, որ մարդկանց անվտանգությունն ու գաղտնիությունը չափազանց կարևոր են իրենց թիմի համար, և նրանք ցավում են, որ այսպիսի հարձակում է տեղի ունեցել։

Facebook-ը անմիջապես պաշտպանիչ գործողությունների է դիմում, որից հետո տեղյակ է պահում Facebook-ի օգտատիրոջը անցած վտանգի մասին։

Facebook-ը հիշեցնում է՝ կարիք չկա գաղտնաբառ փոխելու։ Բավարար է միայն նորից մուտք գործելը։

https://www.facebook.com/facebook/videos/178485396378296/

Հաջողություն ենք մաղթում Facebook-ի թիմին այս ծանր մենամարտում։