SpaceX մասնավոր աէրոտիեզերական ընկերության ներկայացուցիչ Իլոն Մասկը դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային հանձնաժողովին` մի խումբ արբանյակների ստեղծման կապակցությամբ, որոնք պետք է Wi-Fi ապահովեն ողջ մոլորակին:
International Business Times-ի տվյալներով նախատեսվում է ուղեծրի ուղարկել 4425 արբանյակներ, որոնք Երկրի բոլոր բնակիչներին կապահովեն անլար ինտերնետի հասանելիություն, 1 Գբիտ / վ արագությամբ:
Սակայն առաջին փուլում նախատեսվում է 800 արբանյակների գործարկում, որոնք կծածկեն Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքը: Ծրագրի մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը դեռևս չի բացահայտվել:
Ամբողջ մոլորակին մշտական և հուսալի ինտերնետով ապահովելու գաղափարը երեկ չի հայտնվել: Այս սկզբունքով ստեղծվել էր «Աուտերնետ» հավակնոտ նախագիծը, որը պետք է սկսեր իր աշխատանքը 2015 թվականին:
Ավելին, ցանցի հասանելիությունն ամբողջությամբ պետք է լիներ անվճար և չպետք է պահանջեր որևէ մուտք և գաղտնաբառ: Ծրագիրը ստանձնել է Media Development Investment Fund ոչ կոմերցիոն ընկերությունը: Նույնիսկ փորձարկվել են առաջին փորձնական արբանյակները: Սակայն շատերի համար ընդհանուր ինտերնետի գաղափարը կարծես թե ուտոպիա էր՝ համենայն դեպս մինչ Մասկի դիմումը: